Հրայր Մկոյանը հեռացել է «Արարատ-Արմենիայից»
«Արարատ-Արմենիայի» պաշտպան Հրայր Մկոյանը հեռացել է երևանյան ակումբից: Այս մասին տեղեկացրել է թիմի գլխավոր մարզիչ Վադիմ Սկրիպչենկոն` Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության հերթական տուրի «Գանձասար-Կապանի» (0:0) հետ կայացած խաղից հետո:
Մարզիչը նշել է, որ դա իրենց ներքին խոհանոցն է և որոշումը եղել է երկկողմանի համաձայնությամբ: Մկոյանը «Արարատ-Արմենիային» էր միացել հուլիսին: Ֆուտբոլիստը նշել էր, որ բազմաթիվ առաջարկներ ուներ հայկական տարբեր ակումբներից, սակայն նախապատվությունը տվել է «Արարատ-Արմենիային»:
Մկոյանը 31 տարեկան է: 2009 թ.-ից հանդիսանում է Հայաստանի ազգային հավաքականի անդամ, որի կազմում մասնակցել է 44 հանդիպման։ Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը պաշտպանը հանդես էր գալիս Գյումրիի «Շիրակում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում