Գործակալ. Մոդրիչը դարձել էր Ռոնալդուի՝ «Ռեալից» հեռանալու պատճառը
Իտալացի հայտնի գործակալ Ջովաննի Բրանկինին պատմել է, թե ինչու միլանյան «Ինտերը» չի կարողացել իրականացնել Լուկա Մոդրիչի տրանսֆերը։
««Ինտերի» տնօրենը անձնական խոսակցության ժամանակ խոստովանել է, որ ակումբը չի կարողանում ձեռք բերել Մոդրիչին, որովհետև Ռոնալդուն լքել է «Ռեալը»։ Եթե նա մնար, ամեն ինչ այլ կերպ կարող էր լինել։
«Ինտերը» Մոդրիչի հետ պայմանագիր ստորագրելու փորձեր էր նախաձեռնել, որովհետև դա հենց ֆուտբոլիստի ցանկությունն էր։ Ինձ թվում է, որ միլանցիները չեն փորձի դա կրկին անել»,- RMC-ն մեջբերել է գործակալի խոսքերը։
Գազետա.ռու-ն գրում է, որ ԶԼՄ-ների հաղորդմամբ, մադրիդյան ակումբը «Ինտերի» դեմ բողոք է ներկայացրել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա՝ կիսապաշտպան Լուկա Մոդրիչի հետ բանակցելու համար։