Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու որոշումը 5 տարով երկարաձգվել է
Կառավարությունը ևս 5 տարով երկարաձգելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Երևանում գրասենյակով ու գույքով ապահովելու՝ 2008-ի մայիսի 22-ի որոշման ժամկետը: Այս նախագիծն կառավարության այսօրվա նիստի օրակարգում էր՝ չզեկուցվող հարցերի թվում:
Որոշման նախագծում մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է.
Որոշման նախագծով՝ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին անհատույց օգտագործման իրավունքով Երևան քաղաքում «10 տարի ժամկետով» գրասենյակով ու գույքով ապահովելու բառերը փոխարինվում են «15 տարի ժամկետով» բառերով»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին