Ռոբերտ Քոչարյանը «Զվարթնոց»-ում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել . պարզաբանում
«Վերջերս հայաստանյան որոշ լրատվամիջոցներ լուրեր են տարածել, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բաժնեմաս ունի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Այդ տեղեկատվությունը Ռոբերտ Քոչարյանն անձամբ հերքել է վերջերս տված իր հարցազրույցում»,-հայտնում են «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունից։
««Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն ցանկանում է հստակեցնել, որ հանդիսանում է բաց և թափանցիկ ընկերություն, որը հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ է իրականացրել Հայաստանի տնտեսության մեջ, ինչը վերջին երկու տասնամյակների ընթացքում նպաստել է Հայաստանի կայուն զարգացմանը:
Ռոբերտ Քոչարյանը մեր ընկերությունում որևէ բաժնեմաս չունի և երբևէ չի էլ ունեցել: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն պատրաստ է այս փաստը հաստատելու համար իր հաշվապահական հաշվառման գրքերը և գրանցումները տրամադրել մանրամասն աուդիտ իրականացնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Անկեղծ ասած, տարբերակ չեմ տեսնում. Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վարչապետության մասին
- Խուզարկություն է կատարվել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում. ՀՔԾ
- Ռոբերտ Քոչարյանն իրավունք ունի վերադառնալ այնտեղ, որտեղ արժանի է. Րաֆֆի Հովհաննիսյան
- Դատախազությունը ստացել է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու Վերաքննիչի որոշումը
- Քոչարյանն ասաց այն, ինչ բոլորը գիտեին. Արամ Հարությունյան
- Քոչարյանի վերադարձով վտանգ չեմ տեսնում. Շաքարյանց
- Քոչարյանի շուրջ կարող են համախմբվել Փաշինյանի կառավարությունից դժգոհ ուժերը. Մարկարով
- Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը (լրացված )
- Եթե Ռոբերտ Քոչարյանը փորձի լքել երկիրը, դա կգնահատվի նախաքննությունը խոչընդոտելու փորձ. ՀՔԾ պետ
- Ռոբերտ Քոչարյանը նոր ասուլիսի կամ հարցազրույցի միջոցով կհրապարակի իր տեսակետները. ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
- Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսը տապալվեց
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին