Մեր կրթական համակարգը և ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշված է.
«Երեկվա ուղիղ եթերի կարևոր արձագանք. ավելի ու ավելի շատ գործատուներ են պնդում, որ որակավորված մասնագետների կարիք ունեն, ու արդեն երկար ժամանակ չեն կարողանում գտնել:
Հայաստանում աշխատատեղեր կան, բայց ցավոք մեր կրթական համակարգը եւ ինքնակրթական համակարգը ադապտացված չեն աշխատաշուկայի կարիքներին:
Սա խնդիր է, որով պետք է զբաղվի կառավարությունը: Բայց նաեւ յուրաքանչյուր աշխատանք փնտրող պետք է զբաղվի ինքն իրենով:
Կներեք, որ այսպես եմ ասում: Ես, օրինակ, ամեն օր զբաղվում եմ ինքս ինձնով:)»
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տնտեսության լոկոմոտիվի դերում լինելու է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունը. վարչապետ
- Հայաստանի տնտեսությունում պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունենում. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները