Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով
Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հակոբյանը և Բենիկ Նիկողոսյանը հաղթանակով է մեկնարկել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում: ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ Ռաֆայել Հակոբյանը 56 կգ քաշային կարգի մեկնարկային մենամարտում հաղթել է թուրք Այկոլ Միզանին, իսկ 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը ուժեղ է գտնվել մեքսիկացի Մարտինես Միգել Անխելից:
52 կգ քաշային Արթուր Բազեյանը 0:5 հաշվով պարտվել է անգլիացի Իվան Պրայսին և լքել պայքարը:
Հայաստանը երիտասարդական հավաքականի կազմում Բուդապեշտ են մեկնել նաև 49 կգ քաշային Սեյրան Եղիկյանը ու 75 Ռաֆայել Հովհաննիսյանը, որոնք պայքարի մեջ կմտնեն այսօր։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան