Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներն Արցախում են
Հայաստան համահայկական հիմնադրամի արգենտինահայ բարերարներն Արցախում են։ Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից։
Արցախյան այցը Հիմնադրամի արգենտինահայ բարերարները սկսեցին Շոշից։ Այստեղ Էքսերճեան, Դևէճեան և Շիմիշիրօղլու ընտանիքների ֆինանսավորմամբ մանկապարտեզ է կառուցվում։ Նախակրթարան Շոշն ունեցել է, բայց պատերազմի տարիներին շենքն այրվել է։ Շոշում մանկապարտեզ կառուցելու առաջարկը Բակո Սահակյանից են ստացել. անցած տարի Նախագահը հորդորել է, իրենք էլ անմիջապես անցել գործի։ Նոր մանկապարտեզը կգործի Շոշի դպրոցի հարևանությամբ, որը ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամն է կառուցել՝ Տորոնտոյի հայերի հովանավորությամբ, Հիմնադրամի ֆրանսահայ բարերարներն էլ ֆինանսավորել են Շոշի համայնքային կենտրոնի շինարարությունը։
Արցախում մյուս համայնքը, որտեղ նմանօրինակ ծրագրեր են իրականացվել, Քարինտակն է։ Արգենտինահայերի պատվիրակության մյուս կանգառն էլ հենց այստեղ է։Քարինտակի նորակառույց մանկապարտեզի համաֆինանսավորողն են Նշան Դևէճեանը, Պողոս Էքսերճեանը, Քիրքոր Շիշիշիրօղլուն։ Նրանք էլ քարինտակցի փոքրիկներին հանձնում են Նյու Յորքի հայերի ուղարկած նվերները՝ գրենական պիտույքներ, պայուսակներ ու խաղալիքներ։ Այնուհետև Հիմնադրամի արգենտինահայ բարերարները ծանոթացան Քարինտակում Ֆրանսիայի տեղական մարմնի կողմից իրականացվող արևային ջրատաքացուցիչների տեղադրման ծրագրին. աշխատանքները կատարում են Շուշիի Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանի սաները։
Արցախյան շրջագայության վերջին այցն էլ հենց այդ ուսումնարանն էր, որը կառուցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆրանսահայ դերձակ Եզնիկ Մոզյանի կտակով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան