Եթե «ջրային մաֆիան» գոյություն ունի, պետք է այն շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի. վարչապետ
Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծին: Ըստ այդմ, հաստատվում է 2018 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը նշեց, 2018 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանվում է մինչև 210 մլն մ3:
«Անհրաժեշտ է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2018 թվականի բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 210 մլն մ3: Այսինքն՝ Սևանա լճից հավելյալ ջրառ լինելու է մինչև 40 մլն խմ»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս որոշումը համարեց ամենացավալին իր կառավարության համար:
«Անկեղծ ասած, սա, երևի մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է»,- ընդգծեց նա:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը 1,5 ամսվա ընթացքում մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է ոռոգման համակարգում, և խնդիր ու քաղաքական դիրքորոշում ունեին ամեն ինչ անել, որ Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու անհրաժեշտություն չառաջանա և հարցերը լուծվեն առանց նման որոշման:
«Ըստ էության բուռն քննարկումներ եղան, որոնց արդյունքում մեզ համար ակնհայտ դարձավ՝ կա ռեալ ռիսկ, որ կարող ենք գյուղատնտեսության համար բավականին բարդ և փակուղային իրավիճակ ստեղծել, որը մյուս կողմից փակուղային է կառավարության համար կրկնակի, մի դեպքում՝ գյուղատնտեսության համար, մյուս դեպքում՝ այն քաղաքական և քաղաքացիական համոզմունքի համատեքստում, որ Սևանա լճին չի կարելի վերաբերվել որպես ջրի տարա: Եւ, ցավոք, մեր ոռոգման համակարգի գործունեությունն այսօր բազմաթիվ հարցեր է առաջացնում և մենք պետք է անպայման այդ հարցերի պատասխանները ստանանք»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա գնահատմամբ, ոռոգման համակարգում լրջագույն լուծումներ են անհրաժեշտ.
«Պետք է հասկանանք, թե ինչքանով է իրականությանը համապատասխանում, ինչպես մամուլն է շրջանառում ՀՀ-ում «ջրային մաֆիայի» գոյությունը և, եթե այդպես է՝ միանշանակ է, որ եթե այդ «ջրային մաֆիան» գոյություն ունի, ապա պետք է շատ արագ կապիտուլյացիայի ենթարկվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան