Ալեքսիս Օհանյանը Սերենա Ուիլյամսին խոստացել է սովորեցնել հայկական հաջող ասելու արվեստը
Ամերիկուհի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն օրեր առաջ գրառում էր կատարել` դժգոհելով այն մարդկանցից, ովքեր հեռախոսով զրուցելիս հրաժեշտ են տալիս, իսկ հետո շարունակում խոսել: Կնոջ գրառմանն արձագանքել է նաև Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը, ով խոստացել է Սերենային սովորեցնել հայկական ցտեսությունը:
«Դա այն է, երբ մի խումբ հայ ընկերներ կամ ընտանիքի անդամներ միմյանց հրաժեշտ են տալիս, բայց դա շատ երկար ժամանակ է տևում: Նրանք կարող են նույն մարդուն նույնիսկ երկու կամ երեք անգամ ցտեսություն ասել, նախքան իսկապես հրաժեշտ տալն ու գնալը»,- հայկական ցտեսությունն այսպես է բացատրել Օհանյանը: