Հայ-գերմանական հարաբերությունների պոտենցիալը լիովին իրացված չէ. քաղաքագետ
«Վերջին տարիներին մի քանի գործոններ հայ-գերմանական հարաբերությունները բավականին ակտիվացել են։ Իհարկե, Գերմանիան իր գլոբալ քաղաքականության մեջ բավական զգուշավոր է, սակայն պետք է հիշել, որ երկու տարի առաջ Բունդեսթագը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բունդեսթագի այդ բանաձևն ավելին էր, քան Ցեղասպանության փաստի ճանաչումը, այն կարծես ուրվագծում էր Գերմանիայի քաղաքականությունը Հարավային Կովկասում»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
«Գերմանիան կարծես շատ զգուշավոր կերպով, սակայն հայտ է ներկայացնում Հարավային Կովկասում ինքնուրույն քաղաքականություն վարել։ Մերկելի այցը Հայաստան վաղուց է պլանավորված։ Հայաստանը Գերմանիայի ուղղությամբ չի աշխատել այն թափով, որով պետք է աշխատեր։ Մենք այնտեղ չունենք նույն ազդեցութունը, ինչ ասենք Ֆրանսիայում, մինչդեռ սա բավական լուրջ բացթողում է։ Գերմանիան ԵՄ լոկոմոտիվն է, և անտեսել այդ երկրի քաղաքական կշիռը, անտեսել այդ երկրում թուրքական տարրի հետ հարաբերությունների վատթարացումը, սխալ է»,- ասաց բանախոսը։
Ստյոպա Սաֆարյանը շեշտեց՝ Մերկելի այցի ընթացքում պետք է խոսել Արցախյան հակամարտության և տարածաշրջանային կայունության ապահովման մասին։
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն իր հերթին նշեց, որ Գերմանիայի արտաքին քաղաքականությունն ակտիվացման միտումներ է դրսևորում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածշրջանում։
«Հայ-գերմանական օրակարգը բավական լայն է, սակայն երկկողմ հարաբերությունների պոտենցիալը լիովին իրացված չէ»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան