
Օգոստոսի 28-ին ԱԺ-ն արտահերթ նստաշրջան կգումարի
2018 թվականի օգոստոսի 28-ին ժամը 11:00-ին կառավարության առաջարկով կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Օրակարգում ընդգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել հավելյալ 40 մլն խորանարդ մետր ջրառ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գաղափար կար ավելի շուտ հրավիրել արտահերթ նստաշրջան, սակայնԱժ նախագահ Արա Բաբլոյանի հետ զրույցից հետո նպատակահարմար են գտել, որ նիստը հրավիրվի օգոստոսի 28-ին, քանի որ պատգամավորները մինչև օգոստոսի 26-ը գտնվում են արձակուրդում և հնարավոր էր, որ նրանք չէին մասնակցի նիստին: