Չեղարկված համերգների կազմակերպչից հօգուտ սպառողների պաշտպանի գումար է բռնագանձվելու
Հայաստանում տարբեր տարիներին պետք է համերգներով հանդես գային իտալացի հանրահայտ երգիչ և կոմպոզիտոր Էրոս Ռամազոտին, ռուս հայտնի երգչուհի Իրինա Ալեգրովան, ռուսական հայտնի «Լենինգրադ» խումբը։ Երեք համերգն էլ չէր կայացել։ Երեք համերգի կազմակերպիչն էլ նույն ընկերությունն էր՝ մոսկովյան Forpostart production-ը և երևանյան «Շոուսթար» ՍՊԸ-ն, որոնց տնօրենը Զառա Մխեյանն էր։
Համերգների չեղարկումից հետո «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը իրավապահների ուշադրություն է հրավիրել «Forpostart production» ընկերության գործունեության վրա։ Այնուհետև Զառա Մխեյանը դատի էր տվել Բաբկեն Պիպոյանին և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ին։
«Նա ասել էր, որ մենք մեկնաբանություն անելիս թույլ ենք տվել վիրավորանք, որով վնասել էինք իրենց բարի համբավը, երբ մենք կոչ էինք արել, որ նման կազմակերպությունների միջոցառումները պետք է բոյկոտել։ Գործը գնաց դատարան, դատարանում ապացուցվեց, որ մենք որևէ միտք չենք հայտնել, որ զրպարտել է կազմակերպությանը»,- Panorama.am-ին հայտնեց Բաբկեն Պիպոյանը:
«Շոուսթար» ՍՊԸ-ն, բնականաբար, պետք է փոխհատուցեր այն ծախսերը, որոնք արվել էին Բ. Պիպոյանի կողմից դատական գործընթացի ժամանակ։ Ընկերությունը չէր ցանկացել փոխհատուցել, ԴԱՀԿ պետք է գանձում կատարեր։ ԴԱՀԿ որոշմամբ, «Շոուսթար» ՍՊԸ –ից հօգուտ Բ. Պիպոյանի բռնագանձվելու է 300000դրամ։
«Գանձումը դեռ կատարված չէ, գույքի նկատմամբ հետախուզում է հայտարարված»,- ասաց Բ. Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Պատգամավորը՝ Ալեգրովայի չեղարկված համերգի մասին. Լուրջ կոռուպցիոն գործընթաց է
- Իրինա Ալեգրովայի՝ Երևանում նախատեսված համերգը չի կայանալու
- «Forpostart production» ընկերությունը խաբել է նաև պատգամավորին
- Սպառողների իրավունքների պաշտպանն իրավապահների ուշադրություն է հրավիրում «Forpostart production» ընկերության գործունեության վրա
- «Լենինգրադ» խմբի երևանյան համերգը չի կայանա
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների գործով դատական նիստի օրը հայտնի է
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիները կդիմեն դատարան
- Ռամազոտիի համերգի տոմսեր գնած քաղաքացիների փոխհատուցումը կիրականացվի մայիսի 26-ից հուլիսի 26-ը
- Ռամազոտիի տոմսերի պահով «Ֆորպոստարտ Պրոդաքշըն»-ը իր խնդիրները շարունակում է ներկայացնել որպես գնորդներինը
- Շանհայից՝ սիրով՝ երևանյան Ռամազոտիին
- Զառա Մխեյան. Ռամազոտիի համերգի չեղյալ լինելու դեպքում վնասները հատուցման պատասխանատվություն չենք կրում
- Զառա Մխեյան. Փորձում ենք փրկել Ռամազոտիի երևանյան համերգը