
Երեք ամիս վարչապետ լինելուց հետո իմացա, որ ՀՀ-ում կան գաղտնի այգիներ. Փաշինյան. Փաշինյան
«Պարզվում է՝ Հայաստանում կա ոչ միայն ստվերային տնտեսություն, այլ նաև ստվերային գյուղատնտեսություն»,- այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի՝ որոշ տարածքերում կան այգիներ, որոնք գրանցված չեն ընդհանրապես, որպեսզի տուրքեր և այլ պարտավորություններ չառաջանա:
«Երբ վերցնում ենք տարածքները, տեսնում ենք այսքան այգի կա, այսքան ջուր է հարկավոր, բայց գալիս է առաջարկը, ստացվում է այսքան գումարած իքս քանակ: Հետո խորհրդակցությունից հետո գալիս ասում են՝ գիտեք էնտեղ այգիներ կան, որոնք գրանցված չեն: Կոնսպիրատիվ այգիներ են: Պատկերացնո՞ւմ եք, սենց ինստիտուտ կա Հայաստանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նաև ասաց, որ գյուղացիները բարձրաձայնում են, թե ոռոգման ոլորտում կան չարաշահումներ:
«Սիրելի հայրենակիցներ, աջակցեք, որպեսզի գտնենք այդ չարաշահումները, դիմեք իրավապահներին: Կառավարությունը այդ բոլոր չարաշահումները գտնելու և վերացնելու որևէ խոչընդոտ չունի: Ես երեք ամիս հետո վարչապետ լինելով նոր իմացա, որ ՀՀ-ում կան գաղտնի այգիներ: Դեռ էլ ինչեր ենք իմանալու, չգիտեմ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին