Անահիտ Թարխանյանը խոստանում է առաջիկա 4 տարում Երևանում 30 հազար աշխատատեղ հիմնել
«Այսօր մենք ներկայանում ենք և Երևանի ավագանու ընտրություններին գնալու ենք որպես «Երևանի հանրություն» դաշինք»,- այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամ անակ հայտարարեց քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։
Նա ներկայացրեց դաշինքի ցուցակը, որը գլխավորելու է ինքը՝ Թարխանյանը, վերջինիս հաջորդում են Արմեն Հովհաննիսյանը, Անի Երեմյանը և Արա Մուրադյան։
«Մեր հիմնական նպատակն է ներկայացնել հանրության շահերը։ Հիմնական շեշտը մենք դնելու ենք այն խնդիրների վրա, որոնք հուզում են Երևանի հանրությանը։ Գալիք ընտրությունները շատ կարևոր են, դրանք առաջինն են թավշյա հեղափոխությունից հետո, և շատ կարևոր է, որ հանրությունն ունենա բարձր վստահություն։ Առաջինը, որ մենք պետք է անենք, պահանջելն է, որպեսզի ԿԸՀ նախագահը հրաժարական տա։
Մենք չենք կարող հանրությանը բացատրել, թե ինչու է նա շարունակում մնալ ԿԸՀ նախագահ։ Մուկուչյանը կեղծել է ընտրությունների արդյունքները։ Նա երկար տարիներ բոլորի կողմից մեղադրվել է կեղծարարությունների մեջ։ Նա ստորագրելէ ընտրական ոչ պատշաճ արդյունքներ։ Միաժամանակ, գտնում ենք, որ ՀՀԿ-ն պետք է հրաժարվի իր քվոտաներից»,- ասաց Անահիտ Թարխանյանը՝ միաժամանակ հավելելով, որ նույնիսկ եթե Մուկուչյանը հրաժարական չտա, միևնույն է, իրենք մասնակցելու են ավագանու ընտրություններին։
Անդրադառնալով դաշինքի ծրագրային դրույթներին՝ քաղաքապետի թեկնածուն նշեց՝ 4 տարվա կտրվածքով մշակվելու են ծրագրեր, ամբողջ ծրագրի գումարը կազմելու է 1 միլիարդ դոլարին համարժեք դրամ։ «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որ 4 տարվա ընթացքում Երևանում ապահովենք 30 հազար աշխատատեղ։ Հիմնական ոլորտները, որոնց անդրադառնալու ենք, լինելու են առողջապահությունն ու շրջակա միջավայրը, սոցիալական խնդիրները և տրանսպորտը»,- ասաց Թարխանյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժառանգությունը» Երևանի քաղաքապետի թեկնածու է առաջադրել Րաֆֆի Հովհաննիսյանին
- Մենք դեռ չենք ասում՝ կմասնակցե՞նք ավագանու ընտրություններին, թե ոչ. Վահրամ Բաղդասարյան
- Քաղաքապետի ՀՅԴ հավանական թեկնածուներից մեկը ԱԺ խմբակցության անդամ է. Արսեն Համբարձումյան
- Երևանի ավագանու ընտրություններին կուսակցությունների առաջադրման ժամկետը մինչև օգոստոսի 29-ն է
- Երևանի ավագանու ընտրությունները՝ սեպտեմբերի 23-ին
- «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնական ցուցակով. Դավիթ Խաժակյան
- Անահիտ Թարխանյանը՝ Երևանի քաղաքապետի թեկնածու
- Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը
- ՔՊ-ի` Երևանի քաղաքապետի թեկնածուն Կարգին Հայկոն է
- Ես առաջադրվելու եմ Երևանի քաղաքապետի թեկնածու. Զարուհի Փոստանջյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան