«Ուրարտուն» երկու նորեկ ունի
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը շարունակում է նախապատրաստվել Ա լիգայի մեկնարկին: 2018/2019 թթ. մրցաշրջանին ընդառաջ ակումբը ևս մեկ տարով երկարաձգել է նախորդ մրցաշրջանի լավագույն խաղացող, պաշտպան Էդգար Բաբայանի պայմանագրի ժամկետը:
«Ուրարտուն» նաև երկու նորեկ ունի: Ակումբում իրենց կարիերան կշարունակեն հարձակվող Գեորգի Պոդկոլզինը, ով անցյալ տարի հանդես էր գալիս «Արցախ» ակումբում և Հայաստանի պատանեկան հավաքականի անդամ Ալեքսեյ Չիժենոկը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան