«Չելսիի» նոր մարզիչը խաղացողներին է վերադարձրել կետչուպն ու առավոտյան քունը
Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին փոխել է մարզումների ժամանակացույցը՝ ազատ թողնելով խաղացողներին առավոտյան ժամերին և վերացրել է խիստ դիետան։
Լենտա.ռու կայքը, հղում անելով The Sun-ին, գրում է, որ մասնագետը որոշել է ֆուտբոլիստներին հնարավորություն տալ ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնել։ Բացի այդ, Սարին որոշել է խաղացողների ճաշացանկ մտցնել կետչուպ և այլ սոուսներ։ Նորամուծություններն ողջունել են շատ ֆուտբոլիստներ, ովքեր դժգոհ էին նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեի խիստ քաղաքականությունից։
Հուլիսին 13-ին հայտնի էր դարձել, որ «Չելսին» դադարեցրել է համագործակցությունը Կոնտեի հետ։ Սարիի վերջին ակումբը եղել էր իտալական «Նապոլին»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան