Սերենա Ուիլյմասը՝ մեկ օր չուտելուց հետո
Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյմասը օգտատերերի հետ կիսվել է ճաշի նկարով և խնդրել է խիստ չդատել իրեն։ Նկարը հայտնվել է մարզուհու Թվիթերում։
«Իմ այսօրվա ճաշը։ Պետք չէ ինձ դատել։ Ես մոռացել եմ ուտել այսօր»,- գրել է 36-ամյա Ուլյամսը նկարի տակ, որտեղ ցույց է տրված մի քանի փաթեթ և ուտելիքով ամաններ։
Օգոստոսի 22-ին Forbes-ը հրապարակել էր 2018 թ. ամենաբարձր վարձատրվող մարզուհիների վարկանշային ցուցակը, որը գլխավորում էր Սերենա Ուիլյամսը։ Նրա եկամուտները կազմում էին 18,1 միլիոն դոլար։
Լենտա.ռու-ն հիշեցնում է, որ Ուիլյամսը թենիսի կորտ է վերադարձել 2018 թ. փետրվարին։ Նա դադար էր վերցրել 13 ամսով կապված երեխայի ծննդյան հետ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան