«Հիմնադիր խորհրդարանը» «Սասնա Ծռեր» անվանումով կուսակցություն կստեղծի. Վարուժան Ավետիսյան
«Հիմնադիր խորհրդարանը» «Սասնա ծռեր» անվանումով կուսակցություն կստեղծի, որը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սասնա ծռերի» անդամ Վարուժան Ավետիսյանը:
Նա նշեց, որ կուսակացությունը ստեղծվում է «Հիմնադիր Խորհրդարանի» և «Սասնա ծռեր» խմբավորման հիման վրա:
««Սասնա ծռեր» կուսակցությունը կապված չէ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորման հետ»,-շեշտեց Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր» ռազմաքաղաքական խմբավորումը լուծարվելու է:
«Առաջիկա օրերին նախաձեռնող խումբ կստեղծվի, որը կզբաղվի կուսակցության ծրագրի մշակմամբ, գրանցման և այլ հարցերով»,-ասաց Վարուժան Ավետիսյանը:
«Սասնա ծռեր» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր հերթին նշեց, որ իրենց ուժը նման չի լինելու ուրիշ ոչ մի կուսակցությայն, իր էությամբ լինելու է շարժում։
«Մենք նկատի ունենալով, որ ժամանակի շունչը, փորձելու ենք ընդառաջ գնալ այժմեական թելադրանքին։ Ճկուն, հնարավորինս թափանցիկ, ազատ, բազմահարթակ մի կառույց է լինելու, որտեղ պարտադիր չէ, որ բոլորը կուսակցական լինեն։ Գերիշխող է լինելու ընդգծված ժողովրդավարակն մթնոլորտը, ուղիղ ժողովրդավարության տարրերի ներառումը։ Արտերկրի հայությունը ևս ներգրաված է լինելու այս ամենին»,- ասաց նա։
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Ժիրայր Սեֆիլյանը կարևորեց ԱԺ արտահերթ ընտրությունները։ Ըստ նրա՝ ստեղծված են աննախադեպ պայմաններ՝ ձևավորելու ժողովրդի կամարտահայտությամբ, լեգիտիմ Ազգային ժողով։
«Այս փուլում բավական խառը վիճակ է տիրում, նախկինները փորձում են կրկին գլուխ բարձրացնել։ Ժամանակները բոլորիս պարտադրելու են կիրառական մոտեցումներ կյանքի կոչելու, պարոն Փաշինյանն այդ մասին հստակ խոսեց, ուրվագծեր գծեց։ Մենք մեր հերթին փորձելու ենք շատ ակտիվ հուշել, պատասխանատվություն վերցնել, առաջարկել։ Խառը վիճակը, սակայն, մեծ հաշվով, վտանգավոր չէ։ Միաժամանակ խառնաչկությունների հնարավորություն կա։ Նախկինների էջը փակված է, նրանք պետք է հասկանան և մոռանան, որ այդ էջը կարելի է հետ շրջել։ Դա վերջացած պատմություն է։ Այժմ նրանք ակտիվացել են ոչ իրենց ցանկությամբ, բոլորին պարզ է, թե աշխարհաքաղաքական որ ուժն է նրանց «բզբզում»։ Այդ ուժը պետք է հասկանա, որ եկել են նոր ժամանակներ՝ Հայաստանի հետ արժանապատիվ հարաբերվելու ժամանակները»,- ասաց ազատամարտիկը։
Հարակից հրապարակումներ`
- Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել. փաստաբան
- Հետո էլ ասում են հրաշքներ չի լինում. Ժիրայր Սեֆիլյան
- Վարուժան Ավետիսյանը արձագանքում է Նիկոլ Փաշինյանի խոսքին
- Դատախազը Ժիրայր Սեֆիլյանի համար պահանջեց 11 տարվա ազատազրկում
- Եթե տանում եք նրան, որ ի վերջո հանրային պաշտպան ինձ պարտադրեք, դա չի լինելու. Վարուժան Ավետիսյան
- Ավելի քան 20 հազար մարդ այցելել էր ՊՊԾ գնդի տարածք՝ հարգելու սպանված ոստիկանների հիշատակը
- Ձեր պաշտպաններին պահեք ձեզ. Ժիրայր Սեֆիլյան
- Վարուժան Ավետիսյանն ո՞ւմ է ուզում իր հետևից նույն անդուդը գլորել. «Հայոց աշխարհ»
- Վարուժան Ավետիսյանի նկատմամբ նոր քրգործ է հարուցվել
- ՄԻՊ աշխատակիցներն այցելել են Վարուժան Ավետիսյանին, Ժիրայր Սեֆիլյանին և Մարտիրոս Հակոբյանին
- Ժիրայր Սեֆիլյանի և «Սասնա ծռերի» գործը կքննվի մեկ վարույթում