Տնտեսություն 17:58 23/08/2018

Փաստաբանների պալատը Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է մշակել

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմը մշակել է «ՀայաստանիՀանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը ներկայացվել է ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի քննարկմանը: Այս մասին հայտնում են Փաստաբանների պալատից: 

ՓՊ-ի տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է. 

«ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 11.08.2018թ. որոշմամբ հավանություն է տրվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին և որոշվել է Հայաստանի Հանրապետության իրավասու պետական մարմնին ներկայացնել համապատասխան առաջարկություն:

ՀՀ կառավարության 01.06.2018թ. թիվ 581 որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով Կառավարության կարևոր ծրագրային դրույթներից է ՀՀ տնտեսական գրավչությունը մեծացնելու և ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով ձևավորել հնարավորինս կայուն և կանխատեսելի հարկային միջավայր, ինչպես նաև շարունակաբար բարելավել գործարար միջավայրը:

Նախագծով առաջարկվում է վերացնել հարկային օրենսդրությամբ նախատեսված շահաբաժինների հարկման կառուցակարգը և վերադառնալ նախքան 04.10.2016 թվականի ՀՀ հարկային օրենսգրքի ընդունումն առկա կարգավորումներին, երբ իրավաբանական անձի գործունեության արդյունքում ձևավորված շահույթից մասնակիցների (բաժնետերերի, փայատերերի) ստացած շահաբաժինները չէին հարկվում:

Գործող իրավակարգավորումը խնդրահարույց է թե՛ իրավական և թե՛ տնտեսական առումներով:
ՀՀ Սահմանադրության, ՀՀ հարկային օրենսգրքի և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայից (մանրամասները՝ Նախագծի հիմնավորման մեջ) բխում է, որ հարկն իրենից ներկայացնում է դրամական միջոցների նկատմամբ անձի սեփականության իրավունքի սահմանափակում, որը սահմանվում է օրենքով՝ Հարկային օրենսգրքով և որի նպատակը հանրության շահերի, այն է` հասարակության և պետության կարիքների բավարարումն է: Վերջիններս փաստորեն կարող են բավարարվել հասարակության անդամներին սեփականության իրավունքով պատկանող դրամական միջոցների՝ Հարկային օրենսգրքով սահմանված չափով հօգուտ պետության մասհանումներ կատարելու միջոցով:
Միևնույն ժամանակ, քանի որ առկա է անձի հիմնական իրավունք հանդիսացող սեփականության իրավունքի սահմանափակում, վերջինս պետք է բավարարի ՀՀ Սահմանադրության 78-րդ հոդվածով, ինչպես նաև ՄԻԵԿ 1-ին արձանագրության 1-ին հոդվածով սահմանված համաչափության սկզբունքի պահանջներին:

Եթե շահաբաժինների հարկման նպատակի իրավաչափությունն ընդունելի է՝ հասարակության և պետության կարիքների բավարարման տեսակետից, ապա այդ նպատակին հասնելու համար պետության կողմից ընտրված միջոցների պիտանիության և անհրաժեշտության հարցում առկա են լուրջ խնդիրներ:

Շահաբաժինները կամ դիվիդենտները հարկվում են կա՛մ եկամտահարկով, կա՛մ շահութահարկով՝ կախված նրանից, թե ով է շահաբաժին վճարող իրավաբանական անձի մասնակիցը՝ ֆիզիկական անձ, թե՞ իրավաբանական անձ: Շահաբաժինները վճարվում են իրավաբանական անձի շահույթից, որն արդեն իսկ Հարկային օրենսգրքի իմաստով հանդիսանում է հարկման բազա (հոդված 105): Վերջինս ձևավորվում է հարկատու իրավաբանական անձի ձեռնարկատիրական գործունեությունից, որը, Հարկային օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն, հանդիսանում է հարկվող եկամտի աղբյուր: Ակնհայտ է, որ իրավաբանական անձը. քաղաքացիական շրջանառությունում գործելով իր մասնակիցներից իրավական ինքնավարության պայմաններում, այդուհանդերձ, նախ և առաջ, ծառայում է նրանց տնտեսական շահերին, այլ կերպ ասած՝ առևտրային կազմակերպությունների գործունեության արդյունքում գոյացած շահույթը, վերջին հաշվով, պատկանում է այդ կազմակերպությունների սեփականատերերին:

Սրանից հետևում է, որ իրավաբանական անձի շահույթից գանձվող շահութահարկը և նրա մասնակիցների շահաբաժնից գանձվող եկամտային հարկը կամ շահույթահարկը գանձվում են միևնույն աղբյուրից, միևնույն տնտեսական գործունեությունից, որը փաստացի իրականացվում է միևնույն անձի՝ իրավաբանական անձի մասնակցի կամ մասնակիցների կողմից: Ստացվում է, որ նույն անձը միևնույն գործունեության համար հարկ վճարելու իր սահմանադրական պարտականությունը կատարում է կրկնակի անգամ, ինչն իրավական տեսանկյունից մտահոգիչ է և չի կարող համարվել պետության կողմից սեփականության իրավունքի սահմանափակման պիտանի և անհրաժեշտ միջոց:

Պալատը գտնում է, որ միևնույն գործունեության կրկնակի հարկումը՝ իրավաբանական անձից շահութահարկ, իսկ նրա մասնակիցների ստացած շահաբաժիններից՝ եկամտային հարկ կամ շահութահարկ, անձի սեփականության իրավունքի հակասահմանադրական սահմանափակում է և չի կարող պիտանի և անհրաժեշտ լինել պետության և հասարակության կարիքների բավարարման հանրային շահի իրացման նպատակի համատեքստում, քանի որ դրանով անհամաչափ վնաս է հասցվում այլ շահերի՝ տնտեսական գործունեության ազատությանը, ընդհանուր տնտեսական բարեկեցությանն ու սոցիալական արդարությանը»: 


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am
15:54
Չեխիայում արհեստական ​​ինտելեկտին սովորեցրել են փնտրել ապագա Ռոնալդուին ու Մեսսիին
Ծրագրավորողները հատուկ ալգորիթմ օգտագործելու միջոցով փորձում են գտնել  ապագա սպորտային աստղերի։ Չեխ ծրագրավորողները գործարկել են ստարտափ,...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}