Հայ-չինական դպրոց ընդունված աշակերտների ցուցակը կհրապարակվի մինչև օգոստոսի 24-ը
Oգոստոսի 22-ին կայացել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերից է եղել 5-9-րդ դասարաններում սովորելու համար դիմումներ ներկայացրած աշակերտների ընդունելության ձևաչափի հաստատումը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից։
Խորհուրդը, հաշվի առնելով խնդրի հրատապությունը և ծնողների հետ ունեցած հանդիպումների ընթացքում արտահայտված կարծիքները, որոշել է ստեղծել հանձնախումբ, որը կհաշվարկի յուրաքանչյուր աշակերտի վերջին մեկ ուսումնական տարվա առաջադիմության միջին թվաբանականը, և դրա հիման վրա կկատարի ընդունելությունը:
Հոգաբարձուների խորհուրդը որոշել է նաև մինչև օգոստոսի 24-ը դպրոցում հրապարակել ընդունված աշակերտների ցուցակը։
Հարակից հրապարակումներ`
- Վտանգ կար, որ հայ-չինական բարեկամության դպրոցը կարող էր չբացվել. ԿԳ նախարար
- Չինացի վարպետներն այս դպրոցը կառուցում էին այնպես, ասես սա իրենց տունն էր. դեսպան
- Հայ-չինական դպրոցի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մոտ օրերս. Աննա Նաղդալյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները