Արթուր Ոսկանյան. «Մնում է հետևություններ անել, թե ինչու ֆուտբոլիստ չունենք հավաքականների համար»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արթուր Ոսկանյանը կարծիք է հայտնել հայկական ֆուտբոլի մասին, ինչպես նաև նշել, թե վերջին տարիներին ակումբներն ինչու ֆուտբոլիստներ չեն տրամադրում հավաքականներին:
«Մեկ տարի առաջ ավելի վատ էր իրավիճակը և բազում անգամ շեշտում էի, որ երիտասարդականի ֆուտբոլիստները չեն խաղում իրենց թիմերում, անգամ ֆուտբոլիստներ կային, ովքեր առաջին խմբում խաղաժամանակ չէին ստանում։ Ասում էի, որ վաղն ավելի վատ է լինելու, ոչ ոք այդպես էլ ուշադրություն չդարձրեց։ Շնորհակալություն պետք է ասենք «Արցախ» ֆուտբոլային ակումբին, որն իր կազմը համալրեց բազում երիտասարդ ֆուտբոլիստներով, ու այսօր ուրախ պետք է լինենք, որ գոնե ունենք մի քանի երիտասարդականի ֆուտբոլիստներ, որոնք խաղում են Բարձրագույն խմբում։
Ունեինք 4 թիմ, որոնք մասնակցեցին եվրագավաթների խաղարկություններին։ Եթե ուշդրություն դարձնենք կազմերին, ապա կնկատենք, որ մեր թիմերում հանդես էին գալիս ավելի շատ լեգիոնականներ, քան հակառակորդ թիմերում, բայց դա այնքան էլ ցավալի չէր որքան այն, որ «Ալաշկերտի» ու «Գանձասարի» հիմնական կազմում ավելի քիչ լեգիոնականներ էին խաղում, քան «Բանանցում» ու «Փյունիկում» և որ Հայաստանում ֆուտբոլային դպրոց միայն ունեն վերջին երկու ակումբները։ Հիմա մնում է միայն հետևություններ անել, թե ինչու ֆուտբոլիստ չունենք հավաքականների համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան