Բեն Աֆլեքը տեղափոխվել է վերականգնողական կենտրոն՝ հարբեցողության դեմ բուժվելու համար
Հոլիվուդյան օսկարակիր հայտնի դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը ընդունել է նախկին կնոջ առաջարկը՝ վերականգնողական կենտրոնում հերթական անգամ բուժվել հարբեցողության դեմ: Այս մասին գրում է eg.ru-ն:
Նշվում է, որ դերասանի նախկին կինը նրան տարել է Լոս Անջելեսի վերականգնողական կենտրոններից մեկը, որտեղ էլ բուժման կուրս կանցնի:
Ավելի վաղ ԶԼՄ-ները լուսանկար էին հրապարակել, որտեղ Աֆլեքը գարեջրի և լիկյորի շշերով լի տուփեր Է տանում:
Դերասանի նախկին կինը՝ Ջենիֆեր Գառներին տեսնելով այդ լուսանկարը, եկել է Աֆլեքի մոտ , խոսել նրա հետ և անմիջապես նրան տեղափոխել հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ դերասանները դեռևս պաշտոնապես ամուսնալուծված չեն, թեև ապահարզանի փաստաթղթերը Գառները ներկայացրել է 2017 թ-ի ապրիլին: Գառներն ու Աֆլեքը շարունակում են սերտ շփումները և դաստիարակում են երեք երեխաներին: