Մոսկվայի օմբուդսմենը քննադատել է դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը
Մոսկվայում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Պոտյաևան այցելել է մեկուսարան` Խաչատուրյան երեք քույրերին, ովքեր մեղադրվում են իրենց հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ մտադիր է հետևել աղջիկների պահման պայմաններին և այցելել նրանց ամիսը մեկ։
«Ես գործընկերներիս հետ այցելել եմ մեկուսարան, տեսել աղջիկներին, նրանցից յուրաքանչյուրի հետ առանձին զրուցել։ Ես երեքին էլ թողել եմ իմ տվյալները, եթե նրանք որևէ դժվարություն ունենան, կարող են դիմել։ Բայց մենք կայցելենք նրանց ամեն ամիս, տեսնելու՝ ինչպես են առաջ ընթանում կրթության ոլորտում, ինչպես է ընթանում քննությունը նրանց նկատմամբ, ինչ հուզական-հոգեբանական վիճակում են գտնվում»,- ասել է Տ. Պոտյաևան։
Նա նաև քննադատել է խնամակալության մարմինների և դպրոցի գործողությունները, որտեղ սովորել են Խաչատուրյան քույրերը։
«Աղջիկները իրենց դասղեկներին ասել են ընտանիքում տիրող բարդ իրավիճակի մասին։ Ինձ նրանք ասել են, որ դասղեկին հանդիմանել են նրա համար, որ աղջիկները դպրոց չեն հաճախում, բայց ոչ ոք հետագա քայլեր չի ձեռնարկել։ Խնամակալության մարմինների կամ ոստիկանության ներկայացուցիչների առաջ, ովքեր այցելել են ընտանիքին, դուռը չեն բացել։ Լավ, այսօր չեն բացել, վաղը չեն բացել, իսկ ինչպիսի՞ն էին հաջորդ քայլերը։ Ծնողը խախտել է կրթության մասին օրենքն ամբողջ ծավալով և աղջիկներին չի թողել գնալ դպրոց։ Ես կարծում եմ, որ ովքեր աշխատել են այս ուղղությամբ, արել են առաջին քայլը, բայց չեն արել երկրորդը, երրորդը, արդյունքում այսօր երեք երիտասարդների, գեղեցիկ աղջիկների կյանքը կոտրված է»,- ասել է Տ. Պոտյաևան։
Նա կարծում եմ, որ Խաչատուրյանների ընտանիքում տիրող իրավիճակի նկատմամբ դրսևորած անտարբեր վերաբերմունքի մեղավորներին պետք է պատժել։
«Իմ դիրքորոշումն այսպիսինն է. մենք ինքներս ենք մի քիչ նպաստել նրան, ինչ եղել է այդ աղջիկների հետ։ Եթե հարցը որդեգրած երեխաների է վերաբերում, եթե խնամակալության և հոգաբարձության մարմինները որևէ բան այն չեն անում, հանրության շրջանում լայն արձագանք է ստանում։ Իսկ այստեղ երեք երեխա է տուժել, և նրանց ժամանակին օգնություն չի ցուցաբերվել», -նշել է նա։
Հիշեցնենք, որ ՌԴ քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Ալտուֆևյան մայրուղու բազմահարկերից մեկի մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու մարմին՝ պարանոցի և կրծքավանդակի շրջանում դանակի բազմաթիվ հարվածներով։ ՔԿ տվյալներով, նրան դանակով հարվածներ են հասցրել երեք աղջիկները։ Նրանց մեղադրանք է առաջադրված։ Աղջիկները հաստատում են, որ տղամարդը, գտնվելով թմրամիջոցի ազդեցության տակ, առաջինն է հարձակվել նրանց վրա դանակով, նրանք էլ պաշտպանվել են։ Խաչատուրյան քույրերը կալանավորված են։
Հարակից հրապարակումներ`
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը «ստի դետեկտորի» միջոցով ցուցմունք կտան
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերն ընդունել են մեղքը
- Դատարանը կգնահատի հոր սպանության գործով Խաչատուրյան քույրերի ձերբակալման որոշման օրինականությունը
- Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը մոտակա ամիսները կանցկացնեն մեկուսարանում
- Հոր սպանության մեջ մեղադրվող աղջիկների եղբայրը մանրամասներ է պատմել տեղի ունեցածից
- Մոսկվայում հոր սպանության մեջ կասկածվող հայուհիների մեղադրանքը խստացվել է
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին