Հաթերքի շենացումը հանդիսանում է Մարտակերտի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը. Բակո Սահակյան
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 23-ին այցելել է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղ և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել համայնքում առկա խնդիրների և իրականացվելիք մի շարք ծրագրերին առնչվող հարցերի շուրջ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նախագահն ընդգծել է, որ Հաթերքն ունի զարգացման մեծ ներուժ, և նրա շենացումը հանդիսանում է Մարտակերտի շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը՝ համապատասխան հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:
Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում