Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու. վարչապետ
«Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքականությունը որևէ գործընկերոջ հետ չի վարում որևէ այլ գործընկերոջ հակակշռելու նպատակով: Մենք ասել ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ թավշյա հեղափոխությունից հետո շրջադարձեր տեղի չեն ունենալու», - այս մասին այսօր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը մտադիր է զարգացնելու իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ շրջանակներում:
«Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները նաև Եվրամիության և Եվրամիության երկրների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ, և քննարկման ընթացքում արձանագրվեց, որ մեր արտաքին քաղաքականության այս մոտեցումը լիարժեք ընկալելի է Գերմանիայի Դաշնության կողմից, և այստեղ հակասություններ ու հակակշռելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան պատրաստ է Արցախյան հակամարտության լուծման հարցում աջակցել Հայաստանին. Անգելա Մերկել
- Գերմանիայի կանցլերի այցը Հայատան պատմական է. Նիկոլ Փաշինյան
- Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները խարսխված են փոխըմբռնման և խորը վստահության վրա. Արմեն Սարգսյան
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
- Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան