Ալկոհոլի ցանկացած քանակություն վտանգավոր է առողջության համար. ուսումնասիրություն
Բժշկական The Lancet ամսագրում հրապարակված հետազոտության համաձայն, նույնիսկ շատ չնչին քանակությամբ ալկոհոլի օգտագործումը վտանգավոր է առողջության համար։
Եվրանյուզը գրում է, որ Վաշինգտոնի համալսարանի գիտնականների ուսումնասիրության համաձայն, աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդը օգտագործում է սպիրտային ըմպելիք։ 2016 թվականին ալկոհոլը դարձել է հիվանդությունների զարգացման գլխավոր գործոնը և 15-49 տարեկան տղամարդկանց և կանանց վաղաժամ մահվան պատճառ։
Բազմաթիվ մասնագիտացված պետական կազմակերպություններ խորհուրդ են տալիս օգտագործել մեկ կամ երկու բաժակ գինի կամ գարեջուր՝ կարծելով, որ դա դրական է ազդում առողջության վրա։
«Մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ալկոհոլի օգտակարության աստիճանը զրո է»,- նշված է հոդվածում։
Գիտնականները գրում են, որ ալկոհոլի օգտագործումը «ապագա սերունդների առողջության համար սարսափելի հետևանքների» կհանգեցնի, քանի որ այսօր պետական մակարդակով ընդունված գործողությունների որևէ ծրագիր չկա։
«Ալկոհոլն ազդում է առողջության վատթարացման վրա հատկապես տղամարդկանց շրջանում »,- նշում են ուսումնասիրության հեղինակները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա