«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանը
Երեկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կալանավորված Արարատ Նիկողոսյանը։ Panorama.am-ի թղթակցին այս լուրը հաստատեց վերջինիս փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի մահվան հանգամանքներին ծանոթ չէ, պատրաստվում է ճշտումներ կատարել։
«Այս պահին ինֆորմացիա չունեմ, ամեն մեկը մի բան ասում է։ Ես միայն գիտեմ, որ մահացել է։ Հոր հետ կապը չկա, հեռախոսն անջատել է։ Ճիշտ կլինի՝ նրանից իմանալ»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Էրեբունու դատարանը դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովում. Արա Զոհրաբյանը՝ լեզվաբանի ամուսնու դատի մասին
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողի քույը մանկապարտեզի տնօրեն է նշանակել. «Հրապարակ»
- Լեզվաբանի ամուսնու սպանության գործով դատավարությունը կանցկացնի դատավոր Աննա Դանիբեկյանը
- Հայտնի լեզվաբանը ամուսնու սպանության մեջ մեղադրվողներից 30 միլիոն դրամ է պահանջում. ՉԻ
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվող Յուրի Հակոբյանի ալիբին հաստատվել է. Պնդում է փաստաբանը
- Լեզվաբանի ամուսնու սպանության մեղադրյալները բանտում ևս օգտագործել են թմրանյութ ու հայտնվել այլ քրգործի թիրախում
- Փորձաքննությամբ պարզվել է, որ լեզվաբանի ամուսնու սպանության մեջ մեղադրվողները թմրամոլ են