«Հրապարակ». ՀԱՊԿ-ում Ադրբեջանի դիտորդ կարգավիճակը կարող է կասեցնել Յուրի Խաչատուրովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։ Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, սակայն Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը մի կողմից թուլացրել է նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից նա արդեն ճամպրուկային է տրամադրված և առանձնապես ջանքեր գործադրելու տրամադրություն էլ չունի, ուստի Ադրբեջանի անդամակցության առաջ, կարելի է ասել, կանաչ լույս է վառվում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան