Ջոն Լենոնի սպանողին կրկին մերժել են վաղաժամ ազատ արձակել
ԱՄՆ պայմանական վաղաժամ ազատ արձակման հարցով հանձնաժողովը 10-րդ անգամ հրաժարվել է ազատ արձակել Մարկ Դևիդ Չեպմենին, ով 1980 թվականին սպանել էր բրիտանացի ռոք-երաժիշտ, երգիչ, երգահան Ջոն Լենոնին։
Գազետա.ռու կայքը, հղում անելով New York Daily News-ին, գրում է, որ հանձնաժողովը նշել է, որ Չեփմենի վաղաժամ ազատելը կարող է վտանգ ներկայացնել «հասարակության բարեկեցությանը և անվտանգությանը»։
Նա հինգ անգամ կրակել էր երաժշտի թիկունքից, երբ նա իր կնոջ՝ Յոկո Օնոյի հետ վերադառնում էր ձայնագրման ստուդիայից։ Դրանից մի քանի ժամ առաջ Չեփմենը հանդիպել էր Լենոնին փողոցում և ստորագրությաւն խնդրել։
Չեպմենն իր հանցագործության համար ցմահ բանտարկություն է կրում Նյու Յորքի բանտում։ Նա արդեն 9 անգամ ներման խնդրագիր է ներկայացնում վաղաժամկետ ազատման համար, սակայն ամեն անգամ այդ խնդրագրերը մերժվում են։