Արոնյանն այսօր կմրցի Նակամուրայի հետ
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի ԱՄՆ-ի փուլի՝ «Sinquefield Cup» մրցաշարը, որին Հայաստանը ներկայացնում է Լևոն Արոնյանը: Մրցաշարի 6-րդ տուրում հայ գրոսմայստերը սևերով կմրցի ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:
Նախորդ 5 տուրերում Արոնյանը հաղթել է ռուս Սերգեյ Կարյակինին, ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Հայ գրոսմայստերն ունի 3 միավոր և բաժանում է 1-5-րդ տեղերը: