Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածը դեռևս վտանգավոր է
Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գողթ-Գեղարդ հատվածում օգոստոսի 4-ին տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մի քանի պայթեցումներից և հողային աշխատանքներից հետո դեռևս ամբողջովին վերացված չէ նոր փլուզման վտանգը։ Քարաթափմանը նպաստում են նաև տվյալ տեղամասում առկա սողանքային ակտիվ երևույթները։
Մասնագետների գնահատմամբ՝ ճանապարհի վրա կախված ժայռաբեկորը վնասազերծելու, հողային աշխատանքներն ավարտին հասցնելու և ճանապարհն ամբողջությամբ անվտանգ երթևեկելի դարձնելու համար ևս 7-10 օր ժամանակ կպահանջվի։ Այդ ժամանակահատվածում նշված ճանապարհահատվածը երթեկության համար վտանգավոր է։
ՏԿՏՏ-ն դժբախտ պատահարներից և անցանկալի հետևանքներից խուսափելու համար հորդորում է զերծ մնալ այդ ճանապարհահատվածով երթևեկելուց։
Հարակից հրապարակումներ`
- Գողթ-Գեղարդ ճանապարհահատվածում դեռևս կա փլուզման վտանգ
- Քարաթափում Գողթ գյուղում
- Գեղարդ–Գողթ ճանապարհահատվածում քարաթափման վտանգ կա