«Ռեալի» պաշտպան. Կյանքը շարունակվում է նաև առանց Զիդանի ու Ռոնալդուի
«Ռեալի» պաշտպան Նաչոն հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի և հարձակվող Ռոնալդուի հեռանալուց հետո կյանքը շարունակվում է։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, մադրիդյան ակումբի պաշտպանը կարծում է, որ չնայած կորստին, թիմը պետք է զարգանա ու մրցի մնացած ակումբների հետ։
«Զիդանն ու Ռոնալդուն «Ռեալի» համար կարևոր էին վերջին մի քանի տարիներին, բայց կյանքը շարունակվում է առանց նրանց։ Մենք կուժեղանանք և կշարունակենք պայքարը, մենք պետք է զարգացնենք մեր սեփական ուժեղ կողմերը։
Մենք հավատում ենք մեր ուժերին»,- ասել է ֆուտբոլիստը։
Հարակից հրապարակումներ`
- «Մանչեսթեր Յունայթեդը»՝ Զիդանին գլխավոր մարզիչ հրավիրելու մասին
- «Ռեալի» ավագը քննադատել է Ռոնալդուին
- «Ռեալի» առաջատարները հնարավոր է լքեն ակումբը Ռոնալդուի հետևից
- «Յուվենտուս» -ում Ռոնալդուի մարզումից առաջին լուսանկարը
- Զիդանի որոշումը տխրեցրել է «Ռեալ»-ի նախագահին
- Զիդանը հեռացավ «Ռեալ»-ից