Գերմանիայի կանցլերի այցը Հայատան պատմական է. Նիկոլ Փաշինյան
«Ինչպես գիտեք, սա Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի երբևէ տեղի ունեցած առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն: Այս առումով արդեն այցը կարելի է պատմական որակել»,- այս մասին այսoր Գերմաանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ այս հանգամանքը առավել ընդգծվում է այն ժամանակաշրջանում, երբ Հայստանում տեղի ունեցել և ունենում են քաղաքական, ժողովրդավարական փոփոխություններ:
«Ուրախ եմ, որ մենք տիկին կանցլերի հետ շատ բովանդակալից քննարկումներ, բանակցություններ ունեցանք, որոնք վերաբերում էին Հայաստան-Գերմանիա, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հարցերին, միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերին: Ուրախ եմ արձանագրել, որ այդ օրակարգի բազմաթիվ հարցերի վերաբերյալ մեր տեսակետները համընկնում են, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ մեր երկրների հարաբերությունները հսկայական պոտենցիալ ունեն»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ Գերմանիան Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով երրորդ գործընկերն է աշխարհում և առաջինը՝ Եվրոպայում: Նա հույս հայտնեց, որ այդ համագործակցության ծավալները ոչ միայն քանակական, այլև որակական առումով փոփոխություններ էական կկրեն։
«Մենք քննարկեցինք ու եկանք համաձայնության, որ այս այցի արդյունքներով կոնկրետ գործողությունենրի համատեղ օրակարգ կունենանք, որոնք կվերաբերվեն ամենատարբեր ոլորտներին ու կոնկրետ աշխատանք կիրականացնենք այդ օրակարգի հարցերը իրականություն դարձնելու համար», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետը նաև նշեց, որ Անգելա Մերկելն արդեն իսկ զգացել է այն դրական մթնոլորտը, որ Հայաստանում կա Գերմանիայի Դաշնայի Հանրապետության և անձամբ կանցլերի նկատմամբ. «Կարծում եմ, որ այս մթնոլոտը այցի մնացած ժամանակահատվածում ավելի զգալի կլինի, քանի որ Հայաստանում իսկապես մեծ հարգանք են տածում Գերմանիայի, գերմանացիների և անձամբ Անգելա Մերկելի նկատմամբ»:
Հարակից հրապարակումներ`
- Գերմանիան պատրաստ է Արցախյան հակամարտության լուծման հարցում աջակցել Հայաստանին. Անգելա Մերկել
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
- Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան