Պաշտոնական. Հրայր Մկոյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի կազմը համալրել է Հայաստանի ազգային հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ: Ակումբի ղեկավարությունը մեկամյա պայմանագիր է ստորագրել փորձառու պաշտպան Հրայր Մկոյանի հետ:
31-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Գյումրիի «Շիրակում», հայկական ակումբներից հանդես է եկել նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում»: Մկոյանը արտերկրում խաղալու հարուստ փորձ ունի: Հրայրը պաշտպանել է Նալչիկի «Սպարտակի» և չեխական «Դինամոյի» գույները, 4 տարի խաղացել է Իրանի ուժեղագույն ակումբներից մեկում` Թեհրանի «Էսթեղլալում»:
Նոր մրցաշրջանի մեկնարկում պաշտպանը հանդես էր գալիս «Արարատ-Արմենիայում», հանդիսանում էր թիմի ավագը: Հրայր Մկոյանը 7 հանդիպում է անցկացրել Հայաստանի Մ21 հավաքականի կազմում, 1 գոլ է հեղինակել ազգային հավաքականի կազմում անցկացրած 44 խաղերում` գրավելով Պորտուգալիայի հավաքականի դարպասը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան