Դեննի Բոյլն այլևս չի նկարահանի Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմը
Բրիտանացի ռեժիսոր Դեննի Բոյլը լքել է«գործակալ 007»-ի մասին պատմող նոր ֆիլմի ռեժիսորի պաշտոնը։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարությունը տեղադրված է «գործակալ 007»-ի Թվիթերում։
Առկա տեղեկատվության համաձայն, Բոյլի որոշումը կապված է ստեղծագործական տարաձայնությունների հետ։
«Մայքլ Ուիլսոնը, Բարբարա Բրոկկոլին և Դենիել Քրեյգն այսօր հայտարարել են, որ ստեղծագործական տարաձայնությունների պատճառով Դեննի Բոյլը որոշել է չնկարահանել Bond 25-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ներկա պահին տեղեկատվություն չկա այն մասին, թե ով է զբաղեցնելու բրիտանացի ռեժիսորի տեղը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան