
Սերենա Ուիլյամսի հանդերձանքը համարվել է անթույլատրելի
Ֆրանսիայի թենիսի Ֆեդերացիայի նախագահ Բերնար Գյուդիչելլին ընդգծել է, որ մրցաշարերի կազմակերպիչներն այսուհետ պետք է թենիսիստների հետ համաձայնեցնեն նրանց մարզահագուստը: Մասնավորապես, ըստ միջազգայաին լրատվամիջոցների, նախագահին դուր չի եկել Սերենա Ուիլյամսի արտաքին տեսքը` «Ռոլան Գարոսի» մրցաշարի ժամանակ:
«Հիմա արդեն ուշ է այդ մասին խոսելը, քանի որ մարզիկներն ընտրել են, թե ինչ մարզահագուստով հանդես գան այս տարի, բայց հետագայում մենք պետք է տեղեկացված լինենք նրանց արտաքին տեսքի մասին: Սերենայի մարզահագուստի նման հանդերձանքն այլևս չի թույլատրվի: Պետք է հարգել մրցաշարն ու խաղերը: Որոշ մարզիկներ իրենց շատ բան են թույլ տալիս»,- ասել է Գյուդիչելլին:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին