Բասկետբոլի Ա լիգա. առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր
Հոկտեմբեր ամսին կմեկնարկի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին այս տարի կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և Արցախից:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում են, որ այս մրցաշրջանում լիգային չի մասնակցի «Ինժեներ» ակումբը: Լիգայի նորեկներն են՝ «Արագած» և «Էրեբունի» ակումբները, որոնք երկուսն էլ ներկայացնում են Երևան քաղաքը:
Ա լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով , երկու շրջանով, մեկնումներով ՝ տուն-դուրս տարբերակով: Այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:
Ա լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Ուրարտու Վիվարո» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Արագած» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան) և «Էրեբունի» (Երևան):
Այս մրցաշրջանում «Ուրարտու Վիվարո» -ի տնային հանդիպումները տեղի կունենան Վանաձոր քաղաքում:
Ա լիգան կմեկնարկի հոկտեմբերի 6-ին և կշարունակվի մինչև 2019 թվականի մայիս ամիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան