Բուդապեշտում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում պայքարը շարունակում է Հայաստանի 3 ներկայացուցիչ:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ, այսօր ռինգ դուրս կգան և քառորդ եզրափակչի համար կպայքարեն 56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը, 64 Բենիկ Նիկողոսյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Հավելենք, որ այս օրերին Բուդապեշտում է նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, ով տեղում հետևում է հայ բռնցքամարտիկների ելույթներին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան