Արարատ-Արմենիան նոր պաշտպան ունի
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության նորեկ «Արարատ-Արմենիան» շարունակում է համալրել կազմը:
Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ թիմին է միացել 29-ամյա ռուս պաշտպան Վլադիմիր Խոզինը: Գործարքի մանրամասները չեն հաղորդվում:
Խոզինը հանդես է եկել ռուսական «Ռոստով», «Մոսկվա», «Կռիլիա Սովետով», «Տորպեդո» և մի շարք այլ անվանի ակումբներում:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է ռուսական «Ուրալ» ակումբի կազմում:
«Արարատ-Արմենիա» ակումբում Վլադիմիր Խոզինը հանդես կգա 29 համարի ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան