Թուրքիան հրավիրվել է մասնակցելու սիրիական հարցով ՄԱԿ-ի գագաթնաժողովին
Սիրիայի հարցերով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան սիրիական խնդիրը քննարկելու նպատակով Ժնև է հրավիրել Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակի հայտարարության համաձայն` սեպտեմբերի 11-12-ին ծրագրվող գագաթնաժողովի օրակարգում կլինի Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի հարցը:
Ակնկալվում է, որ Շվեյցարիայի Ժնև քաղաքում կայանալիք գագաթնաժողովում որոշում կկայացվի Սիրիայի նոր սահմանադրության ընդունման նպատակով սահմանադրական հանձնաժողովի ձևավորման վերաբերյալ։
Այս գագաթնաժողովից հետո ՄԱԿ-ը ծրագրում է ևս մեկ հանդիպում կազմակերպել, որին կմասնակցի նաև ԱՄՆ-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում