Հայ բռնցքամարտիկներին մեկ հաղթանակ է բաժանում մեդալից
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ հաղթանակ են տոնել:Այս մասին տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
56 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանը առավելության է հասել վրացի բռնցքամարտիկի նկատմամբ: 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթել է Իրանի, իսկ 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը՝ Մավրիտանիայի ներկայացուցչին:
Այսպիսով` Հայաստանի ներկայացուցիչները դուրս են եկել քառորդ եզրափակիչ և հաջորդ մենամարտում հաղթելու դեպքում կապահովեն առնվազն բրոնզե մեդալ: Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնել գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի և մարզիչ Վլադիմիր Մարգարյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան