Մայքլ Ջեքսոնի հետմահու ալբոմը կեղծ է
Sony Music Entertainment ձայնագրման ընկերությունը խոստովանել է, որ Մայքլ Ջեքսոնի հետմահու ալբոմի մի քանի երգ ձայնագրվել է այլ երգչի կողմից։
Գազետա.ռու կայքը, հղում անելով EDM պորտալին, գրում է, որ ընկերության ներկայացուցիչները դատարանում պատմել են, որ Breaking News, Keep Your Head Up և Monster երգերը կատարել են Ջեյսոն Մալաչին։
Մայքլ Ջեքսոնի հետմահու «Michael» ալբոմը թողարկվել է 2010 թվականին՝ նրա մահից մեկ տարի անց։
Ձայնագրման ստուդիայի նկատմամբ դատական գործընթացը սկսվել է 2014 թվականին երկրպագուների հայցից հետո, ովքեր կասկածել են կեղծիքը։ Այդ ժամանակ ընկերության ներկայացուցիչները վստահեցրել էին, որ բոլոր երգերը կատարել է հենց Ջեքսոնը։
Դատարանի վճիռը հայտնի կլինի 90 օրվա ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան