Անգելա Մերկելը հանդիպել է Իլհամ Ալիևին
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երևան կատարած պաշտոնական այցից հետո այսօր ժամանել է Բաքու: Օդանավակայանում նրան դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը և ԱԳ փոխնախարար Խալաֆ Խալաֆովը:
Այնուհետ կայացել է Գերմանիայի և Ադրբեջանի պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
Հիշեցնենք, որ Անգելա Մերկելի՝ տարածաշրջան կատարած պաշտոնական այցը մեկնարկել էր օգոստոսի 23-ին՝ Վրաստանից։ Գերմանիայի կանցլերն այնուհետ ժամանել էր Հայաստան, հանդիպումներ ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Ավելի ուշ Մերկելը ՀՀ վարչապետի հետ հանդես էր եկել համատեղ մամուլի ասուլիսով։
Հարակից հրապարակումներ`
- Վեհափառը Մերկելին Ադրբեջանում հայկական հոգևոր արժեքների ոչնչացման մասին գիրք է նվիրել
- Անգելա Մերկելը ինստագրամի իր էջում Հայաստան պաշտոնական այցից լուսանկար է տեղադրել
- Կոռուպցիան, մարդու իրավունքները պետք է տեղ գտնեն Մերկելի ադրբեջանյան այցի օրակարգում. Թրանսփարենսի Ինթերնեշնլ
- Ինչու են Մերկելին Վրաստանից ճանապարհել առանց «կարմիր գորգի»
- Մերկելը հեռադիտակով դիտել է «Պուտինի զորքերը»
- Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից` ի պատիվ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի, տրվել է պաշտոնական ընթրիք
- Գերմանիան պատրաստ է Արցախյան հակամարտության լուծման հարցում աջակցել Հայաստանին. Անգելա Մերկել
- Անգելա Մերկելը «Թումո» կենտրոնում է
- Անգելա Մերկելը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- Մերկելին պետք է մեկ անգամ ևս հիշեցնել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի և վիզաների ազատականացման նպատակի մասին. վերլուծաբան
- Անգելա Մերկելը ժամանեց Հայաստան
- Թուրքիան մտահոգված է` Մերկելը Հայաստան այցի ընթացքում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը