«Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք». Վենսան Կասելն ամուսնացել է
Ֆրանսիացի հայտնի դերասան Վենսան Կասելն ամուսնացել է 21-ամյա մոդել Թինա Կունակիի հետ։ Այս մասին instagram-ի իր էջում գրել է դերասանը:
«Այո՛»,- այս մակագրությունն է դերասանը թողել իր հրապարակած լուսանկարի տակ:
51-ամյա Վենսան Կասելն ու Թինա Կունակին ծանոթացել են 2015 թվականին: Նրանց հետ չի պահել անգամ տարիքային մեծ տարբերությունը:
Վերջերս «Vanity Fair» ամսագրին տված հարցազրույցում Վենսանը խոստովանել է, որ իրեն չի խանգարում տարիքային տարբերությունը՝ 30 տարի։
«Մենք չենք ընտրում նրանց, ում սիրահարվում ենք: Ես չգիտեի, թե քանի տարեկան է Թինան, երբ նրան հանդիպեցի, իսկ երբ իմացա, մի քիչ զարմացա», - ասել է Կասելը:
Հիշեցնենք, որ Թինա Կունակիի հետ Վենսան Կասելի ամուսնությունը երկրորդն է: Նա նախկինում եղել է դերասանուհի Մոնիկա Բելուչիի ամուսինը: Աստղային զույգը 14 տարվա համատեղ կյանքից հետո պաշտոնապես հայտարարեց ամուսնալուծության մասին: Նրանք ունեն երկու դուստր` 13-ամյա Դևան և 8-ամյա Լեոնին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան