Տիմոշենկոն որոշել է երկրի ղեկավար դարձնել կանցլերին
«Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ երկրին խորհրդարանական կառավարման ձևաչափ է անհրաժեշտ՝ կանցլերի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է «Գազետա.ռու»-ն:
«Ճիշտ կազմակերպված խորհրդարանական ձևաչափը ավելի ուժեղ է, քան նախագահականը: Աշխարհի հաջողակ և զարգացած երկրների մեծամասնությունը խորհրդարանական կառավարման մոդելն ունի, այն դեպքում, երբ հետամնաց երկրները՝ նախագահական մոդելը, որն անարդյունավետ է և օիշխանությունը կենտրոնացնում է մեկ ձեռքում»,- ասել է Տիմոշենկոն:
Ավելի վաղ նա խոսել էր նաև Ուկրաինայի համար նոր Սահմանադրություն ստեղծելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին