Լևոն Արոնյանի 5-րդ անընդմեջ ոչ ոքին
Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևեւոն Արոնյանը սև ֆիգուրներով ոչ ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: 5 ժամից ավելի տևած պարտիան ավարտվել է 68-րդ քայլում: Այս մասին գրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:
Ֆաբիանո Կարուանան սպիտակներով հաղթել է Սերգեյ Կարյակինին եւ 4 միավորով դարձավ միանձնյա առաջատար:
Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը: Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերն հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ինչպես նաև ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի ու աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: