«Աղբամուղերը» ու Գերմանիայի կանցլերը՝ Երևանում
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ինստագրամի իր էջում Հայաստան կատարած պաշտոնական այցից լուսանկար է տեղադրել։ Լուսանկարում եվրոպացի պաշտոնյան, ՀՀ վարչապետի, նրա տիկնոջ և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ուղեկցությամբ զբոսնում է Երևանի Հյուսիսային պողոտայում։
Զբոսանքի մասին պատմող լուսանկարները և տեսանյութը կատարված են ուշ երեկոյան: Առաջին բանը, որ երևանցու մտքով անցնում է՝ իսկ աղբամաննե՞րը: Արդյ՞ոք «Սանիթեքը», գոնե Գերմանիայի կանցլերի «պատվին», Երևանի փողոցներում աղբահանությունը պատշաճ մակարդակով է կազմակերպել։
Այս հարցի մասին Panorama.am-ի թղթակիցը հետաքրքվեց ընկերության տնօրենի օգնականից, ով հեռախոսով նախ պատասխանեց մեր հարցերին, այնուհետ, երբ փորձեցինք իր անուն-ազգանունը ճշտել՝ նյութում հրապարակելու համար, կտրականապես հայտարարեց, որ ինքը լիազորված չէ հարցերի պատասխանելու և իր ասածները հրապարակման ենթակա չեն։
Հարցին՝ այդ դեպքում ո՞վ է պատասխանատու, նրան էլ զանգահարենք, ընկերության տնօրենի օգնականը կոնկրետ պատասխան չհնչեցրեց։
Այսպիսով՝ գնանք կոմպրոմիսի՝ անունը չհրապարակել, բայց խնդրի մասին՝ այո:
Խոսքի սկզբում տնօրինության ներկայացուցիչը ասել էր. «Պետք է որ նկատած լինեիք՝ աղբահանությունը վերջերս բավականին նորմալացել է, երեկ էլ նորմալ է եղել, ինչքան տեղյակ եմ՝ բոլոր տեղերում։ Ընդհանրապես, աղբահանությունը գնալով կարգավորվում է։ Խնդիրներ դեռ ունենք, բայց վիճակը գնալով կարգավորվում է»։
Թեպետ այս հավաստիացմանը՝ հենց մայրաքաղաքի կենտրոնում աղբամանների տեսքը այնպիսին է, ինչպես այսօր արված լուսանկարում:
Նման անգործության մեջ է նաև քաղաքապետարանը, որը պայմանագիր է կնքել այս ընկերության հետ, որոշել նրա պարտականությունները, հետևաբար վերահսողի ու պատասխանատուի դերում է: Ու թեև ամեն անգամ հարցերին պատասխանում է՝ «մենք կապ չունենք», պիտի հասկանան, որ նման պատասխանը ենթադրում է, որ քաղաքապետարանն ընդհանրապես ավելորդ կառույց է:
Ի վերջո, հեռախոսային հիշեցնումներ, թե՝ աղբի համար վճարեք, անում է քաղաքապետարանը:
Ինչևէ՝ հուսանք, որ կանցլերին այնքան են խոսեցրել, որ շուրջը չի նայել ու աղբը չի տեսել:
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ քաղաքն աղբի մեջ չէ, «Սանիթեք»-ն է թերանում աղբահանության հարցում. Կամո Արեյան
- «Սանիթեք» ընկերությունը տուգանվել է աղբահանության ծառայությունը ոչ պատշաճ իրականացնելու համար
- Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
- Հաղթանակ թաղամասի աղբանոցում 2000 խմ աղբ է այրվում
- Քաղաքապետարանի «փոստարկղում» առաջարկի փոխարեն աղբ է լցված. «Առավոտ»
- «Այստեղ աղբ են թափում խոզերը». Բնակիչները պայքարում են պուրակի մաքրության համար (Լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին