Երևանում անցկացվում է լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար
Երևան քաղաքում անցկացվում է լողափնյա վոլեյբոլի մարզչական սեմինար, որը կազմակերպվել է ՀԱՕԿ-ի և Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի կողմից՝ «Olympic Solidarity» ծրագրի շրջանակներում: Սեմինարն անցկացվում է 3 փուլով, յուրաքանչյուրը կտևի 8 օր: Մեկնարկել է նախօրեին։
Դասընթացներն անցկացնում է Երևան ժսմանած Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայի մարզչական խորհրդի ներկայացուցիչ Շեյլեն Ռամդոն: Սեմինարը տեղի է ունենում Գրանդ սպորտ մարզահամալիրում և Արցախ հյուրանոցի նիստերի դահլիճում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան