Արթուր Դանիելյան. «Չեմ կարող ասել, թե Ուկրաինայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան Հայաստանինը»
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի մամուլի քարտուղարությունը զրույց է ունեցել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 4-րդ տուրի «Գանձասար Կապանի» (0:0) հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Արթուր Դանիելյանի հետ` նախորդ խաղի, թիմում տիրող իրավիճակի և ակումբի տրամադրվածության մասին:
«Շատ լավ տպավորություններ ունեմ, հիանալի թիմ է հավաքված և հուսով եմ, որ առաջիկայում մեզ մոտ ամեն ինչ շատ լավ կստացվի: Մեզ ագրեսիան է պակասում և կտրուկ եզրափակիչ հարվածները, բայց ժամանակի ընթացքում լավ մարզումների արդյունքում կհասնենք մեր ուզած արդյունքին:
Երկար ժամանակ հանդես եմ եկել Ուկրաինայում, չեմ կարող ասել, թե Ուկրաինայի առաջնությունն ավելի ուժեղ է, քան Հայաստանինը: Այստեղ նույնպես լավ ակումբներ կան և ուժեղ մրցակցություն է, որն ինձ շատ դուր է գալիս»,- ասել է Դանիելյանը: