Արոնյանի մրցակիցն այսօր Սոն է
«Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սև խաղաքարերով միավորը կիսել է ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ: 5 ժամից ավել տևած պարտիան ավարտվել է 68-րդ քայլում: Ֆաբիանո Կարուանան սպիտակներով հաղթեց Սերգեյ Կարյակինին և 4 միավորով դարձել միանձնյա առաջատար:
Լևոն Արոնյանն ունի 3,5 միավոր և բաժանում է 2-5-րդ տեղերը: Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը հաղթել էր ռուս Սերգեյ Կարյակինին, ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ն ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի, ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի և աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի հետ: Մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանի մրցակիցն ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն է: